Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համաժողովը լուսաբանելիս «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) եւ 181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար»: