|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը «կորած միլիարդ» գործով ցուցմունք կտա դատախազությանը:
Ըստ Haberler-ի՝ Գյուլը, մատնանշելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ասել է. «Այսպես է լինում օրենքով պետությունը: Բոլորը գնում, ցուցմունք են տալիս, և դատավարությունն է որոշում՝ հանցագործություն կա՞, թե՞ ոչ»:
Այժմ ինքն է ցուցմունք տալու: Նշենք, որ 1998 թվականին Սահմանադրական դատարանը «Ռեֆահ» կուսակցությունը փակելու մասին որոշում էր կայացրել և պահանջել պետության կողմից ստացած ֆինանսական աջակցությունը ետ վերադարձնել: Կուսակցությունը հրաժարվել էր` պնդելով, որ այդ աջակցությունն օգտագործել են, եւ ներկայացրել էր կեղծ փաստաթղթեր: Այդ դատավարության պատճառով կուսակցության նախագահ Նեջմեթթին Էրբաքանը ենթարկվել էր 2 տարի և 4 ամսվա ազատազրկման: