կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 13:05
Հասարակություն

Ուշադրություն՝ նոր տեսախցիկներ՝ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում

Ուշադրություն՝ նոր տեսախցիկներ՝ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

 

Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

 

1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,


2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,


3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,


4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,


5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,


6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,


7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,


8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,


9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,


10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:


Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: