կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-07 14:50
Քաղաքական

Փոխվարչապետը Մոսկվա է մեկնում

Փոխվարչապետը Մոսկվա է մեկնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունել է որոշումներ` մի շարք պաշտոնյաների` Մոսկվա գործուղվելու ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:

 

Այսպես, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և նախարարի գլխավոր խորհրդական Սուրեն Ամիրբեկյանը հունիսի 19-21-ը կգործուղվեն Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:

 

Արմեն Գևորգյանի և Սուրեն Ամիրբեկյանի գործուղման ծախսերը կկատարվեն պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

 

Արմեն Գևորգյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների հաշվետվություն։

 

Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ հանդիպելու նպատակով մայիսի 26-27-ը Մոսկվա գործուղման ծախսերը կկատարվեն` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանինը և նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանինը` պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի ներկայացրած հաշվետվության:

 

Գագիկ Խաչատրյանը պետք է եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնի Մոսկվա գործուղման արդյունքների հաշվետվություն: