|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Հանրապետության գլխավոր զինկոմը վերլուծել է ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի արդյունքները, անդրադարձել արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին: Այնուհետև ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Հրապարակվել է Արցախի նախագահի «Պարգևատրման մասին» հրամանագիրը, համաձայն որի՝ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը սահմանային գծի հարավային հատվածում թշնամու ոտնձգությունները կասեցնելու և պետական սահմանը անառիկ պահելու համար մի շարք զինծառայողներ արժանացել են «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով:
Այնուհետև ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի «2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների մասին» հրամանը: Դրանով նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: