|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է ՀՀ նախագահին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը և շնորհակալություն հայտնել բանակցային գործընթացում մինչ այժմ նրա իրականացրած կարևորագույն առաքելության համար:
Հանդիպման ժամանակ համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը և հետագա քայլերը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը: