Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-05-05 18:46
Հասարակություն

Սպասվում է փոփոխական եղանակ

Սպասվում է փոփոխական եղանակ

Մայիսի 6-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, մայիսի 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավային է` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 7-8-ին նույնքան կնվազի:

 

Երևանում մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-8-ին սպասվում է, մայիսի 9-10-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: