«Հրապարակը
» գրում է.
«Երեկվանից ու ևս 2 օր ՀՀ նախագահը դեֆակտո Հերմինե Նաղդալյանն է։ Հայաստանից այս օրերին բացակայում են թե Սերժ Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը, թե Շարմազանովը, ով ուղեկցում է ՀՀ նախագահին։ Իրավիճակի նրբությունն այն է, որ այս անգամ Արգամիչն իր լիազորությունները չի դրել Հերմինե Նաղդալյանի վրա. Նաղդալյանն
«ինքնաբերաբար
» է
«դարձել
» ՀՀ նախագահ։ Ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ իրավիճակը մի նրբություն էլ ունի, տկն Նաղդալյանն այս օրերին վատառողջ է ու լիաթոքորեն չի կարողանալու վայելել նախագահության իր կարճ
«շրջանը
»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։։