|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտից yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիա անողներին է մոտեցել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նա նստացույց հայտարարած ակտիվիստներից ցանկացել է պարզել, թե պատրա՞ստ են իր հետ բանակցություններ վարել ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
Ակտիվիստները հայտարարել են, որ բանակցել չեն ցանկանում` ընդգծելով, որ իրենք ոչ թե առաջարկություններ, այլ պահանջներ են ներկայացրել, եւ իրենք պատրաստ են խոսել միայն իրենց պահանջների կատարումից հետո:
Ակտիվիստների եւ Մակարյանի ձախողված «բանակցություններից» հետո yerkir.am-ի թղթակիցը փորձել է մի քանի պարզաբանումներ ստանալ Մակարյանից, սակայն նա ի պատասխան շպրտել է. «Իսկ դու ինձ հարցրե՞լ ես` ես քո ժամանակն ունեմ: Գնա, քո հավեսը չունեմ»:
Նշենք, որ քաղաքապետարանի ակտիվիստների մի մասը նստացույց է անում, իսկ մյուս մասը` պարում: