|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել: Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ-որ սրճարանների և սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին. ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում: Փաստորեն, Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ, մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից: Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»,- գրված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: