Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Ուղիղ երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել էր գազի թանկացման թեմային: Նա անարգանքի սյունին գամեց նման լուրեր տարածողներին:
«Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Բայց այն, որ գազի թանկացումը անխուսափելի Է, մի քանի ՉԼՄ-ներ, այդ թվում` նաև մեր թերթը, «չարախնդում էին» դեռ մեկ տարի աոաջ: Ի՜նչ է. բոլորը Նոստրադամո՞ւս էին կտրել: Ոչ, պարզապես նայում էին ՀՀ մաքսային ծառայության հրապարակած թվերը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ գազը Ոուսաստանից մատակարարվում է շատ ավելի բարձր գնով, քան պաշտոնապես հայտարարվում էր:
Եվ դա անխուսափելիորեն հանգեցնելու Էր ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագնի բարձրացմանը: Այդ մասին, ավելի քան որևէ մեկը, տեղեկացված էր նաև Սերժ Սարգսյանը: Բայց նրա նման արձագանքը՝ «բամբասանքներ», «հերյուրանքներ», խոսում է ընդամենը մի բանի մասին՝ գործող իշխանությունը ոչ միայն հետաձգում էր սակագնի բարձրացումը, այլ նաև խուսափում էր այդ թեման քննարկել միայն պարզունակ պոպուլիզմից դրդված:
Ընտրությունների շրջանում սակագնի բարձրացման հետևանքով նա էլ ավելի մեծ ընտրակաշառքներ, ավելի շատ կեղծիքներ պետք է իրականացներ իր ուզած թվերը նկարելու համար: Եվ դա հասկանալի է: Գազի սակագնի ավելի քան 60 տոկոսով բարձրացումը գնաճային նոր ալիք է բարձրացրել: Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ սկսել Է քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Որքանով կթանկանա այն, դեռ դժվար է հաշվարկել բայց որ կթանկանա՝ հաստատ: Հաստատ է նաև, որ կթանկանա տրանսպորտը Այժմ խոսակցություններ են գնում, որ երթուղայինների ուղեվարձը կա րող է դաոնալ նույնիսկ 200 դրամ: Գազի, էներգիայի, տրանսպորտի թանկացումը իր հետ հանգեցնելու է թերևս բոլոր ապրանքների թանկացմանը: Եվ դա այն դեպքում, որ այս տարվա պետական բյուջեով աշխատավարձերի բարձրացում չի սպասվում:
Իհարկե, խոսակցություններ կան, որ աշխատավարձերի բարձրացումներ կարող են լինել, բայց թանկացումները այնպիսի չափերի են լինելու, որ աշխատավարձերի բարձրացումը դա չի փոխհատուցի: Սի խոսքով, Հայաստանը ակնհայտորեն մտնում Է նոր փուլ՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական, որն արդեն ունի իր անունը՝ «Ապահով Հայաստան»»: