|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մուորինիոն հավատում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում կկարողանա առավելության հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:
«Այսօր հակառակորդը ավելի լավն էր: Ամբողջ հանդիպման ընթացքում «Բորուսիա»-ն կազմակերպված էր խաղում, նրանք ուժեղ էին և' ֆիզիկապես և' հոգեպես: Մենք պարզ իրադրությունում գնդակ էինք կորցնում: Երբ պարտվում ես արժանիորեն, շատ դժվար է ընդունել դա: Իհարկե, լավ էինք պատրաստվել, բայց իմ տղաներից շատերը չկարողացան լավ խաղ ցուցադրել: Հավատում եմ, որ կարող ենք փոխել դեպքերի ընթացքը: Հեշտ չի լինի, բայց եթե սեփական հարկի տան ցուցադրենք ֆանտաստիկ և բարձրակարգ ֆուտբոլ, ապա կկարողանանք հաղթել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Մադրիդում: