Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 16:58
Քաղաքական

Իրանը դեմ չէ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Իրանը դեմ չէ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Քանի դեռ մեր եւ որեւէ երկրի միջեւ հարաբերությունները բարեկամական են, եւ մի շարք այլ երկրների հետ այդ երկրի հարաբերությունները մեր երկրի դեմ չեն, եւ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ թշնամական չի դառնում, մենք երբեւիցե մեր բարեկամական վերաբերմունքը տվյալ երկրի նկատմամբ փոփոխության չենք ենթարկի եւ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները»,- լրագրողներին այսօր ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը:

 

Նա այս առումով նշեց, որ եթե երկրների հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հարգելու վրա, այդպիսի հարաբերությունները երբեք չեն կարող դիտարկվել որպես երրորդ երկրի դեմ հարաբերություններ:

 

«Մենք ցանկանում ենք, որ լինի այնպիսի աշխարհ, որտեղ իշխի արդարությունը եւ հարգվեն երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու իրավունքները: Ես կարծում եմ, որ եթե մի շարք արեւմտյան երկրներ մաքսիմալիստական ցանկություններ չունենան եւ բավարարվեն իրենց ունեցածով, ավելի լավ աշխարհ կունենանք»,- ասաց Ռամին Մեհմանփարաստը: