Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Ցվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ:
Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և հենց այդ սկզբունքով առաջնորդվելով ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Ցվիրկունը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Ցվիրկունը հանգամանալից անդրադարձան այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության6 և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման և այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին: