կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-06 11:49
Առանց Կատեգորիա

Սելիմի լեռնանցքը փակ է

Սելիմի լեռնանցքը փակ է

 

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի` ժամը 11.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

 

Դժվարանցանելի են Քյարքիի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբյուր-Բավրա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղարոտ, Բերքառատ, Դերեկ, Շենկանի, Մելիքգյուղ, Միջնատուն, Լեռնապար, Հնաբերդ, Վարդաբյուր գյուղերի ավտոճանապարհները:

 

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-40-րդ կմ-ը:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար:

 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: