Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012 թ. ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 829 կոռուպցիոն բնույթի նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 84-ով պակաս, որոնցից 309-ով հարուցվել է քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 86-ով: Հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի' 48-ը): 2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի ընդամենը 125 քրեական գործ' 187 անձի նկատմամբ (նախորդ տարի 129 քրեական գործ' 189 անձի նկատմամբ) կամ 4 գործով և 2 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 118 քրեական գործով 180 անձ (նախորդ տարի 109 քրեական գործով 158 անձ), կամ 9 գործով և 22 անձով ավել:
Ի դեպ, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի' 158-ից 68-ը կամ 43%-ը): Դատապարտված անձանցից 84-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 102), 75-ը' տուգանքի (նախորդ տարի 41-ը), մյուսները' այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 46.6 %' նախորդ տարվա 64.5% -ի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ ոչ արդարացման հիմքերով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ 530 մլն 800 հազ. դրամ, որից վերականգնվել է 7 մլրդ 606 մլն 912 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 % :