Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` փոփոխություններ են կատարվել դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: