|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 14-ի գիշերը, 16-ի ցերեկը հատկապես արևելյան շրջաններում, 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին հատկապես ցերեկը կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 14-ի գիշերը, 16-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց: