Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 13-ին, որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություն, ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ. տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը: Նա նշել էր, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որեւէ հասարակության, ներառյալ `Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Դեսպանն ընդգծել էր, որ արդեն հինգերորդ անգամ ԼՂ-ում անցկացված ընտրությունները վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռեւս անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ՏԻՄ ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
Արցախի ԱԳՆ հայտարարությունն, իր հերթին, շեշտում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետեւողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը, եւ հիշեցնում Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: