Ամերիկյան Domino's Pizza արագ սննդի ռեստորանների ցանցը ցանկանում է Լուսնի վրա պիցցերիա բացել: Նախաձեռնությունը ցանցի ճապոնական մասնաճյուղինն է. գրում է Daily Telegraph-ը:
Թե ովքեր են լինելու նոր ռեստորանի այցելուները, հայտնի չէ, սակայն Domino's Pizza-ն պատրաստվում է մոտ 22 մլրդ դոլար ծախսել նախագծի վրա: Այդ գումարից մոտ 7,3 մլրդ դոլար կտրամադրվի շինանյութ եւ սարքավորումներ Լուսին տեղափոխելու համար, ինչը կիրականացվի 15 հրթիռների միջոցով:
Գմբեթաձեւ շենքի նախագիծը մշակել է ճապոնական Maeda Corp. ընկերությունը: Գմբեթի տրամագիծը 26 մետր է:
Ըստ մտահղացման` ռեստորանի աշխատակիցներն ապրելու են հենց նույն շենքում:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։