Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելցի գիտնականները ստեղծել են նոր սարքավորում, որն օգնում է արդյունավետ կերպով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը: Նոր սարքն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների ու ջերմային էներգիայի կիրառմամբ եւ բացառում է ռենտգենյան ճառագայթների վտանգավոր ազդեցությունը: Այսպիսով` նորագույն սարքավորումն ավանդական մամոգրաֆից տարբերվում է նրանով, որ անվտանգ է կնոջ օրգանիզմի համար ու լրացուցիչ ճառագայթման անհրաժեշտություն չի զգացվում:
Արդեն հաջորդ տարի այս սարքավորմամբ Փարիզի, Լոնդոնի ու Բարսելոնայի հիվանդանոցներում հետազոտություն կանցնի շուրջ 2500 կին, եւ եթե կլինիկական հետազոտության ժամանակ սարքի արդյունավետությունը հաստատվի, ապա այն աշխարհի հիվանդանոցներից շուտով դուրս կմղի մամոգրաֆը. տեղեկացնում է drugs.am կայքը: