|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դաղստանում գործող ընդհատակյա խմբի առաջնորդները ահաբեկչություն իրականացնելու համար Մոսկվա են ուղարկել Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ Իսլամ Խամուջեւին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, նա պետք է պայթեցներ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ մեկնող «Սապսան» գնացքը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կարողացել է կանխել ահաբեկչության փորձը: Խամուջեւի նամակագրությունը եւ հեռախոսային խոսակցությունները գրանցվել են: Ուշադրության կենտրոնում են եղել նրա եւ նրա համախոհների բոլոր գործողությունները: