|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
2012 թ. առաջին եռամսյակից սկսած` Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ նոր էլեկտրոնային անձնագրեր. կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը, հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներդրման աշխատանքների կատարման մրցույթի արդյունքները», նախապատվություն է տվել երկու կազմակերպության, նաև հավանություն` նշված աշխատանքի կատարման պայմանագրի օրինակելի ձևին։
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի խոսքով` նոր համակարգի ներդրումը էականորեն կնպաստի մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին, մասնավորապես` դեպի եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի հեշտացման խնդրին: «Այն գրեթե կբացառի նման փաստաթղթերի կեղծումը եւ անցանկալի անձանց մուտքը ՀՀ եւ ելքը ՀՀ-ից»,- նշել է Օսիկյանը: