կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-18 00:31
Իրավական

Ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ

Ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ֆինանսների նախարարության կողմից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ոսումնասիրության հիման վրա պատրաստված նյութերից պարզել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության` կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք մահացած կենսաթոշակառուների անուններով, ժամկետանց լիազորագրերի, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010 թթ. պետական բյուջեից դուրս են գրել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ` յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը: