|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բրիտանական հեռուստատեսության առավոտյան ծրագրին հյուրընկալվել է մի կին, որը պնդել է, թե իրեն են պատկանում աշխարհի ամենամեծ կրծքերը:
Ստրիպտիզ պարուհի, 35-ամյա Չելսի Չերմսը դժգոհ է, որ կրծքերի ցանկալի չափսերին հասնելուց հետո մարդիկ դադարել են նայել իր աչքերին:
«Ես դարձել եմ կատարելագործվելու ցանկության գերին: Ինձ թվում էր, թե մեծ կուրծքը կարտահայտեր իմ վերաբերմունքը արտաքին և ներքին գեղեցկության նկատմամբ, սակայն հիմա ոչ մեկին իմ հոգին չի հետաքրքրում: Բոլորի հայացքը հառված է միայն իմ կրծքերին»,- ասել է Չելսին:
«Երբ ես առաջին անգամ վիրահատության ենթարկվեցի, տեղադրվել են ինպլանտանտներ, որոնց կառուցվածքի մեջ մտնում են նյութեր, որոնք այժմ արգելված են պլաստիկ վիրաբուժների կողմից: Այդ նյութերը այնպիսի սիճուկ են արտադրում, որը որպես ստիմուլ է հանդիսանում կրծերի չափսերի մեծացման համար: Այդ պրոցեսը կարող է տևել անվերջ: Ներկա դրությամբ իմ կրծքերը ամեն ամիս մեծանում են մեկ դույմով»,-տեղեկացրել է Չերմսը: