կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 03:08
Սպորտ

Հրանտ Մելքումյանը հաղթեց ուժեղագույնին

Հրանտ Մելքումյանը հաղթեց ուժեղագույնին
Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիայում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում կարողացավ սպիտակներով առավելության հասնել մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին՝ Արկադի Նայդիտչին (Գերմանիա)։ 

Այս հաղթանակից հետո Մելքումյանն իր ակտիվում ունի 19 միավոր և առաջին հորիզոնականը բաժանում է Բորկի Պրեդոյևիչի հետ։ 

9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով մրցելու է Պրեդոյևիչի հետ։