|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վերք է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը:
Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են. հայտնում են ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից: