|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ երեկոյան եգիպտական բուրգերի մոտ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել է երեք երեխա, մեկը ծանր վիրավոր է. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ոստիկանության վարկածով` երեխաները անապատում ական են գտել, հավանորեն չհասկանալով, թե ի՞նչ է իրենց առջեւ, նրանք փորձել են բացել այն` հույս ունենալով թանկարժեք իր հայտնաբերել:
Գործակալությունը նշում է, որ պայթյունի ժամանակ մոտակայքում զբոսաշրջիկներ չեն եղել: Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: