|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը գյուղի խնդիրներին նվիրված լսումներին իր ելույթով դաժան քննադատեց նախկին գյուղնախարարներին, խիստ բարկացրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին:
Մեր տեղեկություններով` վերջինս Սերժ Սարգսյանին բողոքել է, թե Սերգո Կարապետյանը ՕԵԿ քվոտայով նախարար է դարձել, բայց նրա վրա կուսակցությունը ոչ մի ազդեցություն չունի եւ նույնիսկ հրաժարվում է ՕԵԿ-ի կրծքանշան կրելուց: Ի դեպ, ՕԵԿ-ի կրծքանշանը հրաժարվում են կրել կուսակցության երեք նախարարներն էլ:
Հիշեցնենք, որ Սերգոն, ըստ էության, ասել էր, որ նախարարությում եղել է «բեսպրեդել», ավելին, հատկապես քննադատել էր ՕԵԿ-ական քվոտայով նախորդ գյուղնախարարի աշխատանքը: Սա բարկացրել է նաեւ վարչապետին, որին դուր չի գալիս, որ կառավարության անդամը կարող է «օպոզիցիոն ելույթ» ունենալ:
Բայց ասում են, որ Սերժ Սարգսյանը երկուսի բողոքներին տեղի չի տվել: