կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 00:24
Առանց Կատեգորիա

Ամենաթանկարժեք հարսանիքները

Ամենաթանկարժեք հարսանիքները

Ջենիֆեր Էնիսթոն եւ Բրեդ Փիթ` 1 միլիոն ԱՄՆ դոլար

Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մալիբուում` 2000-ին: Հյուրերի ցանկում էին Քամերոն Դիասը, Սալմա Հայեկը, Քորթնի Քոքսը եւ Դեյվիդ Շվիմերը:

Քեթի Հոլմս եւ Թոմ Քրուզ` 2 միլիոն ԱՄՆ դոլար

Այս աստղային զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Օդեսկալչի միջնադարյան դղյակում: Ե'վ հարսնացուն, ե'ւ հյուրերը կրել են զգեստներ Արմանիի հավաքածուից: Հարսանիքի ընթացքում երգել է Անդրեա Բոչելին:

Քեթերին Զետա-Ջոնս եւ Մայքլ Դուգլաս` 1.5 միլիոն ԱՄՆ դոլար

Այս հարսանիքի հյուրերն էին Շոն Քոնորին, Ջեք Նիկոլսոնը եւ Մայքլ Քեյնը: Զետա-Ջոնսի զգեստը եղել է Քրիստիան Լակրուայի հավաքածուից:

Լայզա Մինելի եւ Դեյվիդ Գեստ` 3.5 միլիոն ԱՄՆ դոլար

Սա հուլիվուդյան ամենաթանկարժեք հարսանիքն է: Մայքլ Ջեքսոնը եղել է փեսացուի խաչեղբայրը, իսկ Էլիզաբեթ Թեյլորը՝ հարսնաքույրը:

Էլիզաբեթ Թեյլոր եւ Լարի Ֆորտենսկի` 2 միլիոն ԱՄՆ դոլար

Այս հարսանեկան արարողության ժամանակ Մայքլ Ջեքսոնը հանդես է եկել որպես հարսի հայր: Հյուրերի թվում էին Լայզա Մինելին, Էդի Մերֆին եւ այլ աստղեր: