Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ոստիկանության բնագավառում նախատեսված բարեփոխումների ստվար տեղեկանքը եւ ամենեւին հակված չէր պատասխանելու այն հարցերին, որոնք անմիջական առնչություն չունեին հիշյալ բարեփոխումների հետ:
Փոխոստիկանապետը նախ հրաժարվեց տեսակետ հայտնել Թամամյանի գործի վերաբերյալ եւ ասաց, որ տեղեկություն չունի, թե այժմ որտեղ է գտնվում քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը: «Եթե ունենայի` կպատասխանեի»,- ասաց նա:
Համարյա նման պատասխանը տվեց նաեւ այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Արմավիրի ոստիկանապետը ծեծել է Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից մեկին. «Նման կարգի տեղեկությունները կփորձենք մեր հասարակայնության եւ տեղեկատվության վարչությունից ճշտել, բայց ես ձեզ խոստանում եմ, որ անպայման հարցը կներկայացվի եւ կստուգվի: Եթե կլինի նման դեպք, իհարկե, դրա հետ կապված կլինի համապատասխան քննություն: Այս պահին ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»:
Ա. Օսիկյանը խուսանավեց նաեւ այն հարցից, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» ղեկավարին չի թույլատրում վրան տեղադրել, եւ ինչո՞ւ են կոտրել նրա անձրեւանոցը. «Ձեր նշած հարցերի հետ կապված` ոստիկանությունն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ եթե ձեզ իսկապես հուզում է խնդիրը եւ ցանկություն ունեք իմանալ ոստիկանության մոտեցումը, կարող եք նորից դիմել մեր լրատվության ծառայություն, եւ ոստիկանության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի շուրջ կստանաք»:
Լրագրողներն, այնուամենայնիվ, փորձեցին պարզել փոխոստիկանապետի տեսակետը, սակայն նա անհողդողդ էր եւ պատասխանեց, որ ինքն անձնական տեսակետներ հայտնելու համար չի եկել:
Ստացվում է` մեր ոստիկանությունը օրախնդիր հարցերով «զբաղվելու» եւ հասարակությանը բավարար ինֆորմացիա տրամադրելու ժամանակ չունի, քանի որ շատ ավելի «լուրջ» գործով է զբաղված` «բարեփոխումներ է իրականացնում»:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։