|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երգիչներ Ֆիլիպ Կիրկորովի և Իրինա Ալեգրովայի այցելությունը Բաքու (մարտի 2-ին) ադրբեջանական հասարակության շրջանում թունդ բանավեճի առիթ է դարձել:
Այսպես կոչված` Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում վստահաբար նշել է, թե «այդ երգիչները ծառայում են հայկական քաղաքականությանը»:
«Ֆիլիպ Կիրկորովի հայրը` բուլղարական ծագմամբ Բեդրոս Կիրկորովը, երգիչ է Բուլղարիայում և ամեն տարի հիշատակի համերգներ է տալիս Հայոց ցեղասպանության օրը: Նա նաև Դաշնակցություն կուսակցության անդամ է: Ֆիլիպի հորեղբայրը` Կիրկ Կիրկորովը, բնակվում է ԱՄՆ-ում և նյութապես օգնում է Հայաստանին: Ֆիլիպն էլ համերգներից մեկի ընթացքում հայտարարել է, թե հպարտ է իր հայկական ծագմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը չի մոռացել նաև Ալեգրովային և նշել, թե հայկական ծագմամբ երգչուհին քարոզել է Հայաստանի զավթողական քաղաքականությունը: Նրա հայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ժամանակին ապրել է Բաքվում, ապա տեղափոխվել Հայաստան, որտեղից էլ՝ Ռուսաստան:
ՂԱԿ-ը հայտարարության մեջ անիծել է համերգի կազմակերպիչներին, Կիրկորովին, Ալեգրովային և բոլորին, ով կհամարձակվի մարտի 2-ին հայտնվել Բաքվում:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։