Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Եվգենի Լովչևը հայտարարել է, որ ընկերական խաղից հետո, որում Ռուսաստանը պարտվեց Իրանի հավաքականին 0:1 հաշվով, ազգային հավաքականում հասունացել է արմատական փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Իբրև դրական գործոն` նա նշել է այն հանգամանքը, որ հավաքականի ֆուտբոլիստներն այս հանդիպումից հետո սկսել են վախենալ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան պաշտոնական հանդիպման ելքի համար:
«Ցավալի է, որ հավաքականը վերածվել է փակ ակումբի, որտեղ հրավիրվում են միայն իրար ծանոթ մարդիկ: Նրանք գիտեն, որ անկախ նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն խաղադաշտում, միևնույն է, հրավեր կստանան, դա թիմ չէ, այլ ճահիճ»,- ասել է նա:
«Դիկը պետք է հասկանա, որ այս կազմը խաղերը դասակարգում է կարևորների և ոչ այնքան կարևորների, որ խաղի ընթացքում թիմը չի կարողանում վերափոխվել և փոխել իրավիճակը: Դա ապացուցված է դեռ Հիդինգի ժամանակ Հունգարիայի հետ ոչ-ոքիի ժամանակ, կամ պարտությունները Բելգիայից և Իրանից: Դա ապացուցված է Մարիբորի խայտառակ խաղով:
Անհրաժեշտ է փոխվել: Ի վերջո, Հիդինգն էլ միանգամից թիմ չսարքեց, և ժամանակն էլ քիչ էր: Եվրո-2008-ի ընտրական խաղերում նա հավաքականը վերափոխեց, և այն ժամանակ նույնպես ասում էին, որ խաղացողներ չկան, որ Լոսկովի, Տիտովի, Սմերտինի սերունդն ուժեղագույնն էր երկրում: Բայց Գուսը չհավատաց, և ամեն ինչ ստացվեց: Միանգամից չստացավ, չարչարվեց, բայց ստացվեց, ինչն էլ ի սրտե ցանկանում եմ Դիկին: Միակ գործոնը, որը հիմա աշխատում է, Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ պարտության վախն է: Չեմ կասկածում, որ խաղացողները նման մտքեր ունեն: Ամբողջ երկրով մեկ խայտառակվելու վախը պայքարի միակ իրական միջոց է` սթափեցնելու մեր հավաքականին»,- Լովչևի խոսքերը մեջբերում է Советский спорт-ը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։