Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 23-ին ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը` 09.45-ին, մարվել` 10.30-ին: Այրվել է Կ.Ավետիսյանի տան առաստաղը` 8 քմ մակերեսով:
Նյուն օրը, ժամը` 09.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի շքամուտքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը` 09.55-ին, մարվել` 10.00-ին: Էլեկտրական վահանակում այրվել է 12 էլ. հաշվիչ:
Նույն օրը, ժամը` 11.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 70 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.08-ին, մարվել` 12.20-ին: Այրվել է չգործող սրճարանի կրպակ` 7 քմ. մակերեսով:
Նույն օրը, ժամը` 15.23-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 142/1 հասցեում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.50-ին: Ոստիկանության ՊՊԾ-ին պատկանող ավտոպարկում այրվել է չշահագործվող «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:
Նույն օրը, ժամը` 17.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շենավան գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շենավան գյուղի բնակիչներ եւ անտառտնտեսության աշխատակիցներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.35-ին, մարվել` 19.20-ին: Այրվել է խոտածածկ տարածք՝ 5000 քմ մակերեսով:
Նույն օրը ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Կույբիշեւի փողոցի թիվ 18 հասցեում` «Կաշի» ՓԲԸ-ի վարչական շենքում: «Հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի թիվ 3 եւ թիվ 2 հատուկ փրկարար ջոկատների երկուական մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.20-ին: Տնօրենի սենյակում այրվել է օդորակիչ, պատուհան եւ պատուհանագոգ` 5 քմ մակերեսով: