Երեխաների պոռնոգրաֆիայի միջազգային հանցավոր խումբ է բացահայտվել
ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի օրը տեղեկացրել են, որ օգնել են երեխաների պոռնոգրաֆիայի միջազգային օն-լայն հանցավոր օղակ բացահայտել և հինգ երկրներում 20 հոգու մեղադրանքներ առաջադրել: Այս հարցում ԱՄՆ իշխանություններին աջակցել է Հագայում գտնվող Եվրոջասթ մարմինը:
Ինտերնետի ֆորումը գործել է գրեթե 40 մարդկանց միջև՝ երեխաների պոռնոգրաֆիայի նկարներ և տեսանյութեր փոխանակելով:
Կասկածյալներից 16-ը ԱՄՆ-ում են, իսկ մնացած չորսը՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և Նոր Զելանդիայում: Հինգ կասկածյալներ արդեն մեղավոր են ճանաչվել:
«Այս գործի շրջանակներում իշխանությունները նաև այնպիսի մարդկանց են հայտնաբերել, ովքեր ոտնձգություններ են կատարել երեխաների նկատմամբ, իրենց սեփական պոռնոգրաֆիան են նկարել և տեսանյութը տարածել ինտերնետումե,- ասել է Կալիֆորնիայի կետրոնական համայնքի դատախազ Անդրե Բիրոտե կրտսերը:
Ութ մեղադրյալներ, ովքեր չեն ընդունել իրենց մեղքը, 2011 թ.-ի ապրիլ ամսին կկանգնեն դատարանի առջև և կարող են նվազագույնը 20 տարվա ազատազրկում ստանալ: