|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարվա առաջին 9 ամիսներին կատարված ընդհանուր բնույթի 57 հանցագործություններից 13-ը թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ են: Ի դեպ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում 39 հանցագործություն է արձանագրվել:
ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, սակայն, մտահոգված է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների առթիվ, և գտնում է, որ այդ կարգի հանցագործությունների թվի նվազումը բնավ չի արտահայտում իրական վիճակը, պարզապես նվազել են այդ ուղղությամբ բացահայտումները: Այս կարծիքն օրերս նա արտահայտել է դատախազության կոլեգիայի ժամանակ:
Ոստիկանության տվյալներով` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նման կարգի հանցագործության հետ կապված քրեական պատասխանատվության է ենթարկվել 12 անձ, որոնց միջին տարիքը 35 տարեկանն է:
Իսկ կառավարության օրերս կայացած նիստում էլ հավանության է արժանացել հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2011թ. տարեկան ծրագիրը:
Արցախը թմրամիջոց արտադրող երկիր չի համարվում, նշված է վերոնշյալ ծրագրում, և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համեմատաբար քիչ է տարածված, իսկ հիմնական թմրամիջոցը հանդիսանում է կանեփի բույսի հումքի վրա պատրաստվող «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: