close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղավնոյի թալանը սկսված է․ ՀՀ-ից արդեն մի խումբ իշխանական չինովնիկներ մտել են գյուղ ու գործի անցել

Քաղաքական

5 Օգոստոսի 2022, 22:42
 Աղավնոյի թալանը սկսված է․ ՀՀ-ից արդեն մի խումբ իշխանական չինովնիկներ մտել են գյուղ ու գործի անցել

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Աղավնոյի թալանը սկսված է։

Շտապեք, անհայրենիքներ, քանի դեռ հնարավորություն կա, գնացեք, քանդեք մեր հայրենակիցների քրտինքով սարքած տները, գողացեք ինչ կարող եք, կտրեք Աղավնո գետի ափի ծառերը։

Արդեն մի խումբ իշխանական չինովնիկներ ՀՀ-ից մտել են Աղավնոյի տարածք ու գործի անցել։ Ծառեր են կտրում, բորենու նման լափում մարդկանց ունեցվածքը։

Նիկոլ Փաշինյանի մյուս մանկլավիկներին էլ շտապեցնեմ, արագացրեք, հայրենիքը թալանելու ժամանակ քիչ ունեք, մտեք, գողացեք, տարեք, կերեք, գուցե կշտանաք երկիրը գռփելուց։

Վայելեք, սիրելի ժողովուրդ։ Դուխով»։

Հիշեցնենք, որ Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն բնակավայրերն ազատելու համար, քանի որ դրանք պետք է հանձնվեն Ադրբեջանին։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica