close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգոստոսի 3֊ի զոհերը՝ պայմանագրայիններ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 09:56
 Օգոստոսի 3֊ի զոհերը՝ պայմանագրայիններ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը
Օգոստոսի 3-ի անմեղ զոհերն են նրանք` պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը։
Գուրգենը մեր շրջանի Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Աթանեսյանի մինուճար որդին է, երեք երեխաների հայր։
Դեպքից ժամեր առաջ Գուրգենի քույրը` Նանե Գաբրիելյանը, գործի բերումով այցելեց դպրոց։ Մենք զրուցեցինք։
Մանկավարժներիս համար նա հրաշալի կերպար է, կարծես նրա մոտ ձգողական ուժ կա, որ հաճելիորեն ցանկանում ես հետը զրուցել։ Այս անգամ էլ մեր զրույցը մտերմիկ էր, կարելի է ասել` ամեն ինչի մասին, որին այնքա՜ն մեծ հասկացվածությամբ էր նայում։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ նրա հետ մեր բաժանվելուց հետո կլսենք շուտով եղբոր զոհվելու բոթը։
Որքա՜ն մեծ հպարտություն, որ սազում է նրա երիտասարդ տարիքին, ոստիկանական համազգեստով յուրահատուկ կեցվածք, որից զգոն ես դառնում, վերին աստիճանի կազմակերպվածություն, հասկացվածության բարձր մակարդակ` սերնդի հետ իր ակտիվ գործունեությամբ...
Բայց ահա մեծ դժբախտություն, որ մտավ նրանց տունը... Նորից որբացած բալիկներ, սգավոր դարձած մայր, երիտասարդ կին, ընտանեկան փլված օջախ...
Գուրգեն Գաբրիելյանի ընտանեկան լուսանկարին եմ նայում... Նորից Նանեի խրոխտ կեցվածքն է ինձ երևում` ընտանեկան ողբերգությանը դեմառդեմ... Զոհվածի հարազատներին ուղղված սփոփանքի խոսքերը պակասում են, երբ ընտանիքի սյուն են կորցրել...
Կարդացի նույն օրը զոհված Արթուր Խաչատրյանի դստեր դառնացած խոսքը, անակնկալի եկա։ Ընտանիքի չորս երեխաների հայրն է զոհվել, աշխարհն է փլվել նրանց գլխներին... Ինչու՞, ու՞մ մեղքով... Հանուն հայրենիքի՞, երբ նրա դստեր արտասվաթոր աչքերին հայրենիքը մշուշապատ է երևում։ Երբ ժայռ են կորցնում, հայրենիքը դադարում է ժպտալ։ Ու զորակցական խոսքեր են հնչում` սրտեր կեղեքող վշտին կարեկից...Մենք կարողանու՞մ ենք սփոփել զոհվածների հարազատներին, երբ հավերժացած հազարավոր լույս հոգիներ կան երկնքում։ Բայց մինչև ե՞րբ...
 
Նատաշա Պողոսյան
Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica