close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ին հիշատակելիս ե՞րբ են սուտ խոսում Փաշինյանն ու իր առնետները. Նաիրի Հոխիկյան

Քաղաքական

3 Օգոստոսի 2022, 18:26
 ՀՅԴ-ին հիշատակելիս ե՞րբ են սուտ խոսում Փաշինյանն ու իր առնետները. Նաիրի Հոխիկյան
Ես դաշնակցական չեմ, չեմ եղել և չեմ էլ մտածում ընդհանրապես որևէ կուսակցության անդամակցել։ Բայց հասկանում եմ, որ հայ իրականության մեջ կան քաղաքական ուժեր, առանց որոնց մենք չէինք կարողանա 800 տարվա դադարից հետո վերականգնել անկախությունը։
 
Այդ մասին տարբեր տեղերում ու հրապարակային մակարդակում ասել է նաև Հայաստանի այսօրվա կործանիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խորին հարգանքը արտահայտելով Դաշնակցության նկատմամբ։ Ես գտել ու մեկ տեսանյութում դրել եմ բոլոր այդ հայտարարությունները։
 
Հիմա, երբ Փաշինյանի մանկլավիկները առնետավազքով հայհոյում են Դաշնակցությանը, իրենց կերակրողից հարցրե՞լ են, թե ինչ է նա մտածում։
 
Ի վերջո հասկանանք՝ ե՞րբ են սուտ խոսում Փաշինյանն ու իր առնետները՝ այն ժամանակ, երբ չկար թուրքական գերակա շահ, ու Դաշնակցությունը համարվում էր ազգային արժեք, թե՞ այն ժամանակ, երբ թուրքական գերակա շահը մտավ Հայաստանի կառավարություն, ու հետևաբար Դաշնակցությունը դարձավ թշնամի։
 
Բարոյականությունը և ճշմարտախոսությունը ամեն մարդու հասանելի չեն։ Այսքան արագ արժեքներ փոխող մարդիկ իրենց երեխաներին էլ կուրանան, էլ ուր մնաց, որ իրենց հետևորդներին չդավաճանեն։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica