Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխում է «Էրեբունի» ԲԿ. պաշտպան
Հասարակություն

Դատական նիստից հետո Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնեմ, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր: