close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՄԸՄ-ն 1991-ից վերագտել է իր համահայկական առաքելությունը և այսօր Հայրենիք-Սփյուռք կամրջող մեծ օղակ է. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քաղաքական

22 Հուլիսի 2022, 20:58
 ՀՄԸՄ-ն 1991-ից վերագտել է իր համահայկական առաքելությունը և այսօր Հայրենիք-Սփյուռք կամրջող մեծ օղակ է. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՄԸՄ-ն իրավացիորեն հայ ժողովրդի նվիրյալ, երիտասարդ և ամենամեծ կամավոր բանակն է, որ նահատակ ցեղի անմահ մնացորդներից կերտեց նպատակասլաց, պինդ ու հայրենանվեր տորմիղ՝ ամենուրէք ծառայելու համար հայ ազգին, և ոչ միայն մարզական ու սկաուտական ոլորտներում. համա-ՀՄԸՄ-ական 11-րդ խաղերի բացման հանդիսության ժամանակ ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Հայ արիների այս բանակը ոչ միայն ինքնակատարելագործման, մարմնով, մտքով բարձրանալու առաքելության է նվիրված, այլև հատուկ ջանքի է լծված` մեր երիտասարդությանը մղելու նոր նշաձողեր հաղթահարելու՝ մարդկային ազնվության, գաղափարապաշտության եւ հայկական մաքուր դիմագծի կերտման մարզերում: Այս հնոցում կոփվող երիտասարդը պատրաստվում է դիմագրավել համամարդկային ու համահայկական մարտահրավերները միաժամանակ»,- նշեց նա:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը հիշեցրեց, որ, ինչպես միշտ, ՀՄԸՄ ԿՎ-ն համահայկական ու հայրենի ամեն նախաձեռնություն սկսում է «Եռաբլուր» պանթեոն այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին: 

«Մեծ ժառանգության տեր ՀՄԸՄ-ն այսօր էլ մեր հպարտության աղբյուրն է եւ ազգային անխորտակելի կամքի մարմնավորումը: Վստահ ենք, որ այն շարունակաբար պիտի համախմբի սերունդներ, գոտեպնդի ազգային գաղափարախոսությամբ, մղի հայապահպանման, հայակերտման և Հայ դատի պայքարի մարդկային ու հայկական ամենաազնիվ, պարկեշտ, նվիրյալ ու նպատակասլաց իդեալներով»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը` հաջողություն մաղթելով մրցախաղերին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica