close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայի վարչապետը կոչ է արել գործարկել ինը միջուկային ռեակտոր էլեկտրաէներգիայի անբավարարության հետ կապված

Աշխարհ

15 Հուլիսի 2022, 20:05
 Ճապոնիայի վարչապետը կոչ է արել գործարկել ինը միջուկային ռեակտոր էլեկտրաէներգիայի անբավարարության հետ կապված

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կոչ է արել գործարկել ինը միջուկային ռեակտոր, որպեսզի հաղթահարվի էլեկտրաէներգիայի սպասվող դեֆիցիտը։ «Կա մտավախություն, որ էլեկտրաէներգիան ձմռանը չի բավականացնի»,- ասել է Կիսիդան։ «Մենք պետք է կանխենք այդ իրավիճակը, տեղեկացրել է Bloomberg-ը։

Ըստ Կիսիդայի՝ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի ձմռանը հասնի ինը ռեակտորների գործարկմանը, ինչը կարող է ապահովել Ճապոնիայի էլեկտրասպառման մոտ 10 տոկոսը։

Ճապոնիան պայքարում է էլեկտրամատակարարման խափանումների դեմ եղանակային վատ պայմանների, հին էլեկտրակայանների շարքից դուրս գալու եւ միջուկային ռեակտորների վերալիցքավորման ուշացումների պատճառով, որոնք դադարեցվել էին 2011թ. Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։ Ճապոնիան կրճատում է նաեւ Ռուսաստանից էներգիայի աղբյուրների օգտագործումը։

Ճապոնիան արդեն բախվել է էլեկտրամատակարարման խափանումների խնդրին, սպասվում է, որ գալիք ձմեռը շատ ծանր է լինելու։

Կիսիդան խոսել է ատոմային էներգետիկայի մասին՝ պահանջելով ավելի արագ գործարկել անվտանգության ստուգումն անցած օբյեկտները։ Բայց Ճապոնիայի կենտրոնական կառավարությունը քիչ հնարավորություններ ունի, որպեսզ հրամայի գործարաններին վերականգնել աշխատանքը, քանի որ գոյություն ունի կարգավորման խիստ կարգ։

Գործող 33 միջուկային ռեակտորներից 10-ը Ճապոնիայում նորից գործարկվել է Ֆուկուսիմայից հետո, չնայած դրանց մի մասն անջատված է տեխնիկական սպասարկումից։ Եվս յոթ էներգաբլոկ թույլտվություն է ստացել ազգային կարգավորողից, որպեսզի վերսկսի աշխատանքը, բայց դեռեւս չի սկսել արդիականացման անհրաժեշտության կամ աջակցության բացակայության պատճառով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica