close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես համառորեն խորհուրդ կտայի Ուզբեկստանի իշխանություններին զբաղվել իրենց երկրի ներքին խնդիրներով․ Հովհաննիսյան

Հասարակություն

3 Հուլիսի 2022, 17:07
 Ես համառորեն խորհուրդ կտայի Ուզբեկստանի իշխանություններին զբաղվել իրենց երկրի ներքին խնդիրներով․ Հովհաննիսյան

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ուզբեկստանը մտադիր է դառնալ «թյուրքական աշխարհի» առաջին պետություններից մեկը, որը ժամանակակից դպրոց կկառուցի գրավյալ հայկական Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում: Բացի այդ, Տաշքենդը մտադիր է աջակցել ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) տարածքների վերակառուցմանը:  Այդ մասին տելերամի իր ալիքում նշել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ես համառորեն խորհուրդ կտայի Ուզբեկստանի իշխանություններին զբաղվել իրենց երկրի ներքին խնդիրներով՝ սոցիալ-տնտեսական հարցերով, երկրից հարեւան երկրներ երիտասարդության արտահոսքով, բնակչության շրջանում արմատականության տարածմամբ, Կարակալպակստանի Հանրապետությունում խռովություններով, ինչպես նաեւ Ֆերգանի հովտում տաջիկների եւ ղրղըզների հետ սահմանային վեճերի հաղթահարմամբ:

Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ուզբեկական իշխանությունները փորձում ներքաշվել Արցախյան հակամարտության մեջ։ Չէ՞ որ Հայաստանում ոչ ոք չի խոսում պատմական արդարության վերականգնման և տաջիկ ժողովրդին Սամարղանդ ու Բուխարա քաղաքների վերադարձի անհրաժեշտության մասին։ Ի դեպ, ինչպե՞ս ստացվեց, որ Տաշքենդը, որը Ղազախական խանության երբեմնի մայրաքաղաքն էր, խորհրդային շրջանում հանկարծ հայտնվեց Ուզբեկական ԽՍՀ կազմում։ Համենայնդեպս, առայժմ այդ թեմաների մասին չեն խոսում»,- գրել է Հովհաննիսյանը։

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica