Ի՞նչ վատ բան կա, եթե 4 կամ 5 հազար երիտասարդ գնացել և լսել է նրան․ Գեղամ Նազարյան
Հասարակություն

50 սենթի մասին չէի լսել, նրան չեմ լսել։ Լսեցի նոր։ Իր ժանրի մեջ նորմալից բարձր է։ Հասկացա, որ ճանաչման գագաթնակետին եղել է 13 տարի առաջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիմա հարց` ի՞նչ վատ բան կա, եթե 4 կամ 5 հազար երիտասարդ գնացել և լսել է նրան։
Ոչ քեֆ ուրախության երաժշտություն է, ոչ էլ տաշի տուշիի։
Մտածեք նրանց մասին, ովքեր այս օրերին հարսանիքներ են անում ու պարում այնքան ինքնամոռաց՝ կարծես Հայաստանից չեն ու զոհված տղերքն էլ այլազգիներ են։