close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում սահմանափակվել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Հասարակություն

1 Հուլիսի 2022, 20:39
 Թուրքիայում սահմանափակվել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։

«Ժամանակակից լրագրողների միությունը», իր հերթին, ընդգծել է, որ այդ որոշմամբ սահմանափակվում է ոչ միայն մամուլի ազատությունը, այլև ժողովրդի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը նույնպես բացասական է արձագանքել թուրքական դատարանի այդ որոշմանը․

«Լիցենզիա չստանալու հիմնավորմամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի պահանջով «Deutsche Welle»-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիության խոչընդոտումը խնդրահարույց որոշում է, որը միայն ծառայելու է ընտրություններին, անհամատեղելի է հեռարձակման բազմակարծություն հասկացության հետ և դրա հետ կապված անհանդուրժողականությունը տեղափոխում է միջազգային մակարդակ»,-նշվել է կազմակերպության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը նոր կանոնադրությամբ պայման էր սահմանել, ըստ որի համացանցի միջոցով հեռարձակվող հարթակները պետք է լիցենզիա ստանան խորհրդից։ Խորհուրդը, իշխող «Ժողովուրդ» դաշինքից ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ փետրվարի 9-ին կայացված որոշման հիման վրա դիմել էր դատարան, որպեսզի արգելափակեն «Ամերիկայի Ձայն»-ի և Deutsche Welle-ի թուրքերեն ծառայությունների հասանելիությունը, քանի որ նշված ԶԼՄ-ները չեն դիմել տեսալրատվության լիցենզիա ստանալու համար։

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica