close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի շեփոր` խաղաղության նոտաներով

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 19:18
 Պատերազմի շեփոր` խաղաղության նոտաներով

Այո՛, խաղաղությունը ցանկալի կացություն է հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Պատերազմի հետևանքով հատկապես պարտված կողմը կրում է ծանր կորուստներ, իսկ հանրությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ չէ կրկին ապրել այդ ծանրությունը եւ ամեն կերպով փորձում է կառչել խաղաղությունից: Անառարկելի փաստ է, որ խաղաղությունը կարող է նպաստել երկրի բարեկեցությանը, զարգացմանը և բարգավաճմանը: Խաղաղության և համերաշխության են ձգտում համամարդկային գաղափարներն ու բոլոր ազգային համախմբումները: Այս բոլոր տքնաջան ձգտումներով և մաքառումներով հանդերձ՝ արի ու տես, որ մարդկային պատմության գերակշիռ մասը գրվել և գրվում է հենց պատերազմների մասին, այլ ոչ թե խաղաղության: Ե՞րբ է խախտվում խաղաղությունը. միգուցէ բառախաղ թվա, բայց հենց խաղաղություն հաստատելու համար: Խաղաղությունը խախտողը հավատացած է, որ նոր հաստատված խաղաղությունը կայուն է լինելու, եւ այդպես շարունակ:

Այսպիսով, բոլորը ձգտում են կայուն խաղաղության, իսկ խախտվում է այն, երբ «մանրուքները» վեճի առարկա դառնալու ժամանակ լուծումներ չեն գտնվում, որտեղ էլ թաքնված է լինում սատանան: Այստեղ ծագում է յուրաքանչյուրի հզորության, պատմական իրավունքի, պայմանավորվածությունների, օրենքների վերծանման և կարևորագույն հարցը՝ հավասարակշռությունների ստեղծման և պահպանման խնդիրը:

Այս լույսի տակ «խաղաղության դարաշրջան» հորջորջող ձախավեր քաղաքականությունն այլ բան չէ, քան մի անգամ ևս նվաստանալու և ոչ շատ հեռվից լսվող մոտալուտ պատերազմի շեփորների ձայնը, քանի որ չի քննարկվում մանրուքները, չի հանրայնացվում, չի հիմնավորվում և, վերջապես, չի ծառայում հավասարակշռման, այլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այլընտրանքն աղետն է՝ պատերազմը: Այդպիսով, օրեցօր ոչ թե կայունացնում ենք թվացյալ խաղաղությունը, այլ քայլ առ քայլ մոտենում ենք պատերազմին:

Նախ թշնամին, հենց «խաղաղության դարաշրջան»-ի ճարտարապետների վկայությամբ, պատրաստ չէ դրան, դեռ ավելին՝ պատրվակներ է փնտրում ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմ սկսելու համար: Թշնամի պետության ղեկավարը դեռ չի փոխել իր զինվորական համազգեստը և բռնազավթված տարածքներ յուրաքանչյուր այցի ժամանակ ճոճում է բռունցքը, հնչեցնում սպառնալիքներ՝ նոր զիջումներ կորզելու ակնկալիքով: Իսկ դրան զուգահեռ՝ ականատեսն ենք լինում թշնամու անհագուրդ ախորժակին՝ անսահմանափակ խաղաղասիրությամբ տրվելու ցանկությանը: Ցանկություն, որն այսօր ի հայտ է գալիս հայրենի իշխանությունը զբաղեցնող անհատների յուրաքանչուր անհեթեթ արտահայտությամբ ու ծամածռությամբ՝ սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, մինչև նախկինների նախկիններից սերված և նորահայտ վնգստացողներով:

Հավասարակշռություն և դրա արդյունքում խաղաղություն կարելի է հաստատել միայն մեկ պարագայում, երբ, ինչպես արցախցին է ասում,- «կըռեք նըհաշ տանք», երբ Ադրբեջանը հասկանա, որ չի վայելելու մեր հայրենիքը, երբ աշխարհին ապացուցենք, որ մենք չենք ընդունում պարտադրված կապիտուլացիան և մեր իրավունքների համար պատրաստ ենք պայքարելու:

«Ապառաժ»-ի խմբագրական

30 հունիսի, 2022թ.

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica