close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանական բաժիններում ցուցարարներին ստիպում էին ասել, որ Իշխան Սաղաթելյանն էր սադրանք կազմակերպել. Քերիմյան

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 14:39
 Ոստիկանական բաժիններում ցուցարարներին ստիպում էին ասել, որ Իշխան Սաղաթելյանն էր սադրանք կազմակերպել. Քերիմյան
Թե ինչ կատարվեց Իշխան Սաղաթելյանի շուրջ, կփորձեմ հակիրճ ներկայացնել. իր ֆեյսբուքյան էջում գրում է Կարեն Քերիմյանը:
 
«Այս տարվա հունիսի 3-ին, երբ «դիմադրության» շարժումն իրականացնում էր իր երթեր-հավաքները՝ հասնելով կառավարական ամառանոցներ, նախնական պլանի համաձային ոստիկանները սադրանքի դիմեցին, որը հետագայում պետք էր օգտագործվեր ընդդիմադիր որոշ պատգամավորների դեմ, մասնավորապես Իշխան Սաղաթելյանի։
 
Ինչ եղավ, ոստիկանները սադրանքի դիմեցին, բախվեցին լուրջ դիմադրության և նահանջեցին՝ ընթացքում քաղաքացիներին բերման ենթարկելով։
 
Այդ օրը բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին բաժիններում ստիպել են, օգտագործելով բոլոր միջոցները, որ հայտարարեն, թե սադրանքը կազմակերպել էր Իշխան Սաղաթելյանը։
 
Բերման ենթարկված քաղաքացիներից ոչ ոք չի համաձայնվել նման քայլի գնալ և կեղծ տեղեկատվություն տալ։
 
Իշխանություններին չհաջողվեց քրեական գործ հարուցել Սաղաթելյանի դեմ, որպեսզի նրան ձեռբակալեին իսկ հետո մանդատից զրկվի։
 
Այսօր գնացին շատ ծիծաղելի, աննորմալ սցենարով»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica