close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնի քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել

Քաղաքական

30 Հունիսի 2022, 17:50
 Գաղտնի քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել

Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ռուբիկ Մխիթարյանի եւ Արթուր Սարգսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը նշել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման տեսանկյունից:

 Նրա խոսքով` մասնագիտացված դատարանների եւ դատավորների թվաքանակի ավելացումը կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ հնարավորինս կբացառի ուշացած արդարադատության դեպքերը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում մշտապես եղել է դատավարության մրցակցային կողմ, ներկայացրել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով բողոքներ, ներդրում ունեցել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կայացման հարցում:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 10-օրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica