close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում երաշխավորում է Արցախի նախագահը. Արթուր Ղազինյան

Քաղաքական

30 Հունիսի 2022, 16:26
 Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում երաշխավորում է Արցախի նախագահը. Արթուր Ղազինյան

Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Բացատրեմ, թե ինչու:

Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իսկ իրականում առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը:

Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակարգը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն:

Իսկ եթե Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդի ճնշման տակ կամ հրաժարական ներկայացնի, կամ փոխի իր վերաբերմունքը նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ և վերադառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրք, ապա Հայաստանում իրավիճակը կտրուկ կփոխվի:

Նիկոլ Փաշինյանը կկորցնի և՛ ներքին, և՛ արտաքին լեգիտիմությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում կկորցնի իշխանությունը, իսկ իշխանության կգան այն ուժերը, որոնք զորավիգ կլինեն Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:

Մեծ հաշվով սա է իրողությունը և որքան էլ որ այն տհաճ լինի մեզ համար, մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը մշտապես ունեցել է և շարունկում է ունենալ վճռորոշ նշանակություն Հայաստանում իշխանափոխության, ինչպես նաև իշխանության և ընդդիմության քաղաքական վարքաբնության համար:

Կարճ ասած, եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր։

Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica