close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կվերականգվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Քաղաքական

30 Հունիսի 2022, 14:33
 Կվերականգվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

 Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը վերականգնելու և Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու նպատակով։

 Հիմնավորման համաձայն՝ COVID-19 համավարակով պայմանավորված օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։

 COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը և Վիետնամը։

 Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել այն պետությունները, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։

 Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Նախատեսվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ 21 երկրների քաղաքացիների համար։ Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի և ուղևորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։ 51 երկրների քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ և Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։

 Այս չափանիշն ընդհանուր առամամբ ներառում է 45 երկրներ։ Կստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Նախատեսվում է նաև դյուրացնել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին:

 Կսահմանվի նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն:

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica